Աշխարհ

10.01.2016 17:23


ԱՄՆ կոնգրեսականներին կարող է թույլատրեն աշխատանքի գնալ հավայական վերնաշապիկներով

ԱՄՆ կոնգրեսականներին կարող է թույլատրեն աշխատանքի գնալ հավայական վերնաշապիկներով

ԱՄՆ կոնգրեսական Մարկ Տակաին առաջարկել է փոփոխություն մտցնել պաշտոնական դրես–կոդում և թույլատրել ուրբաթ օրերին աշխատանքի գնալ հավայական վերնաշապիկներով։ Նրա խոսքով՝ այդ միջոցը կծառայի հօգուտ Հավայի նահանգի տնտեսության։ Հենց այդ նահանգն է ներկայացնում կոնգրեսականը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Համապատասխան առաջարկով նամակը Տակաին ուղարկել է Կոնգրեսի խոսնակին։ Կից նամակում ասվում է, որ հավայական վերնաշապիկն իր այսօրվա տեսքով ի հայտ է եկել 1931թ.։ Այն ժամանակ դա փոքր մասնավոր արտադրություն է եղել, իսկ այժմ 500 մլն դոլար եկամուտով մի ամբողջ արդյունաբերություն է։ Հավայի նահանգում գործարարներն իրավունք ունեն ուրբաթ օրերին փոխել իրենց խիստ կոստյումները այսպիսի վերնաշապիկներով՝ սկսած 1966թ.։

«Հավայական վերնաշապիկը մեր հյուրընկալության խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է բազմազանությունը և ընկերասիրությունը, որոնք պարուրում են Հավայի նահանգը»,–կարծում է Տակաին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը