Աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել 2016–ի 1–ին շաբաթվա ընթացքում
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել 2016–ի 1–ին շաբաթվա ընթացքում, որը դարձել է բորսային գործարքների առումով վատթարագույնը վերջին մոտ 120 տարվա ընթացքում։
«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կորուստներ են կրել արժեթղթերի շուկաներում արձանագրված անկման պատճառով, որն առաջացել է Չինաստանի բորսաների փլուզման և նավթի գնանկման հետևանքով։
«Bloomberg Billionaires» ինդեքսի հաշվարկներով՝ 47 միլիարդատեր ավելի քան 1 մլրդ դոլար է կորցրել սակարկումների առաջին օրերի ընթացքում։ 400 ամենահարուստ գործարարների միասնական կարողությունը, ինդեքսի տվյալներով, 2016թ. առաջին շաբաթվա ընթացքում կազմել է 3,7 տրլն դոլար՝ անցյալ տարվա 4 տրլն դոլարի դիմաց։
2016թ. առաջին 4 օրը ԱՄՆ ֆոնդային բորսաներում վատագույնն է եղել1897–ից ի վեր։
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել 2016–ի 1–ին շաբաթվա ընթացքում
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել 2016–ի 1–ին շաբաթվա ընթացքում, որը դարձել է բորսային գործարքների առումով վատթարագույնը վերջին մոտ 120 տարվա ընթացքում։
«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կորուստներ են կրել արժեթղթերի շուկաներում արձանագրված անկման պատճառով, որն առաջացել է Չինաստանի բորսաների փլուզման և նավթի գնանկման հետևանքով։
«Bloomberg Billionaires» ինդեքսի հաշվարկներով՝ 47 միլիարդատեր ավելի քան 1 մլրդ դոլար է կորցրել սակարկումների առաջին օրերի ընթացքում։ 400 ամենահարուստ գործարարների միասնական կարողությունը, ինդեքսի տվյալներով, 2016թ. առաջին շաբաթվա ընթացքում կազմել է 3,7 տրլն դոլար՝ անցյալ տարվա 4 տրլն դոլարի դիմաց։
2016թ. առաջին 4 օրը ԱՄՆ ֆոնդային բորսաներում վատագույնն է եղել 1897–ից ի վեր։
7or.am