Աշխարհ

09.01.2016 14:49


Նարկոբարոն Գաճաճը ցանկանում էր իր մասին ֆիլմ նկարահանել (լուսանկար)

Նարկոբարոն Գաճաճը ցանկանում էր իր մասին ֆիլմ նկարահանել (լուսանկար)

Մեքսիկայի իշխանությունների կողմից ձերբակալված նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան՝ Գաճաճ (Էլ Չապո) մականունով, պատրաստվում էր իր կենսագրության մասին ֆիլմ նկարահանել։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Արել Գոմեսի խոսքով՝ Գաճաճը կապ էր հաստատել դերասանների և պրոդյուսերների հետ։

Նաև դա է հնարավորություն տվել հատուկ ծառայություններին՝ պարզելու նարկոբարոնի գտնվելու վայրը։

Տեղեկացվում է նաև, որ ձերբակալված Էլ Չապոն կրկին փորձել է փախուստի դիմել՝ այս անգամ կոյուղու միջոցով։ Սակայն դա նրան չի հաջողվել։ Դրանից հետո փորձել է փախչել ավտոմեքենայով, բայց՝ կրկին ապարդյուն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը