Աշխարհ

09.01.2016 17:50


Դատարանը ներել է Դուբայի հրդեհվող հյուրանոցի համապատկերին սելֆի արած զույգին (լուսանկար)

Դատարանը ներել է Դուբայի հրդեհվող հյուրանոցի համապատկերին սելֆի արած զույգին (լուսանկար)

Ամանորյա գիշերը Դուբայում հրդեհվող «Address Downtown» հյուրանոցի համապատկերին սելֆի արած զույգը կանգնել է դատարանի առաջ։ Սակայն Դուբայի գլխավոր դատախազ Իսամ ալ–Հումեյդան կարճել է գործը, քանի որ ուսումնասիրելով զույգի կողմից արված լուսանկարը՝ երիտասարդների գործողություններում որևէ հանցանշան չի տեսել։

Գլխավոր դատախազը կոչ է արել Դուբայի բնակիչներին զգուշությամբ և ուշադրությամբ տեղադրել իրենց լուսանկարները սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ համացանցի օգտատերերը միաձայն դատապարտել էին այս զույգին, որը լուսանկարը տարածել էր «Շնորհավո՛ր Նոր տարի, թանկագի՛ն Դուբայ» գրառմամբ։

Օգտատերերը հայտարարել էին, որ սա ամենաանտեղի սելֆին է։ Ոմանք զույգին նույնիսկ անվանել էին «2016 թվականի առաջին ապուշները»։

Հինգաստղանի բարձրահարկ հյուրանոցի տարհանման ժամանակ 16 մարդ էր տուժել։ Մի հոգի էլ ուժեղ ծխի և տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով սրտի նոպա էր ստացել և մահացել:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը