Աշխարհ

09.01.2016 15:58


Դանիայում օտարերկրյա ուսանողին հետ են ուղարկել չափից շատ աշխատելու պատճառով

Դանիայում օտարերկրյա ուսանողին հետ են ուղարկել չափից շատ աշխատելու պատճառով

Դանիայի իշխանությունները երկրից հետ են ուղարկել Քամերունի 30-ամյա բնակիչ Մարիուս Յուբիին, քանի որ վերջինն աշխատում էր շաբաթվա համար սահմանված ժամանակից 90 րոպե ավելի։

Ըստ տեղական օրենքների՝ ուսանողներին կարելի է ընդունել միայն մասնակի զբաղվածությամբ աշխատանքի, իսկ աշխատանքային ժամերի թիվը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 15–ը։

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ ավելի քան 18 հազ մարդ, ի աջակցություն Յուբիի, խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով թույլ տալ նրան ավարտել իր ուսուցումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը