Լրահոս

25.11.2009 18:36


Իրանն ու Հայաստանը քննարկել են վիզաների ռեժիմի պարզեցման հարցը

Թեհրանում ավարտվել է Իրանի և Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների նիստը՝ նվիրված հյուպատոսարանների գործունեությանը։

Ինչպես հաղորդել է իրանական «Ирибньюс» հեռուստաընկերությունը, այսօր Թեհրանն ու Երևանը քննարկել են վիզաների պարզեցման հարցը։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական կապերի զարգացման, ուսանողների փոխանակության, թմրաբիզնեսի դեմ համատեղ պայքարի, երկու երկրների ոստիկանական համակարգերի համագործակցության, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության հարցեր։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը