Աշխարհ

09.01.2016 15:15


ԱՄՆ–ում ձերբակալել են Օբամայի շանն առևանգել փորձողին

ԱՄՆ–ում ձերբակալել են Օբամայի շանն առևանգել փորձողին

Վաշինգտոնում ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շներից մեկին առևանգելու փորձի մեջ։

«BBC News»–ի փոխանցմամբ՝ նախագահի թիկնապահությամբ զբաղվող գաղտնի ծառայության գործակալները տեղեկատվություն են ստացել, որ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Սքոթ Սթոքերթը Վաշինգտոն է մեկնում Օբամաների ընտանիքին պատկանող շներից մեկին առևանգելու համար։ Կասկածյալի մեքենայում հրազեն ու մաչետե են գտել։

Սթոքերթի դեմ մեղադրանք է ներկայացվել զենքի մասին տեղական օրենքները խախտելու գործով։

Նշվում է նաև, որ ձերբակալությունից հետո կասկածյալը տարօրինակ հայտարարություններ է արել. մասնավորապես, նշել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը