Նորվեգիայի իշխանությունները ներգաղթյալներին կանանց հետ վարվելու էթիկա կսովորեցնեն
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են դասեր կազմակերպել ներգաղթյալների համար, որոնց ընթացքում վերջիններին եվրոպական վարվելաձևի նորմեր և ոճ կսովորեցնեն։ Այս մասին գրում է «lifenews»–ը՝ «France-Presse» գործակալությանը հղումով։
«Մեր նպատակն է օգնել փախստականներին խուսափել սխալներից՝ նորվեգական մշակույթին ծանոթանալով»,–ասել է Լինդա Հագենը, որը զբաղվում է Նորվեգիայում գաղթականների ընդունմամբ։
Նշվում է, որ այդ դասընթացների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կանանց հետ վարվելու էթիկայինև սեռական ոտնձգության անթույլատրելիությանը։
Դասընթացների կազմակերպիչները մտադիր են սեռական ոտնձգությունների օրինակներ բերել և պատմել, թե ինչ հետևանքներ են դրանք ունենում։
Նման որոշում է կայացվել գերմանական Քյոլնի, շվեյցարական Ցյուրիխի, ավստրիական Զալցբուրգի և ֆիննական Հելսինկիի դեպքերից հետո, որտեղ հարյուրից ավելի կանայք ենթարկվել են սեռական ոտնձգության ներգաղթյալների կողմից։
Նորվեգիայի իշխանությունները ներգաղթյալներին կանանց հետ վարվելու էթիկա կսովորեցնեն
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են դասեր կազմակերպել ներգաղթյալների համար, որոնց ընթացքում վերջիններին եվրոպական վարվելաձևի նորմեր և ոճ կսովորեցնեն։ Այս մասին գրում է «lifenews»–ը՝ «France-Presse» գործակալությանը հղումով։
«Մեր նպատակն է օգնել փախստականներին խուսափել սխալներից՝ նորվեգական մշակույթին ծանոթանալով»,–ասել է Լինդա Հագենը, որը զբաղվում է Նորվեգիայում գաղթականների ընդունմամբ։
Նշվում է, որ այդ դասընթացների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կանանց հետ վարվելու էթիկային և սեռական ոտնձգության անթույլատրելիությանը։

7or.am