Աշխարհ

09.01.2016 10:39


Ամանորյա գրոհների պատճառով Քյոլնի ոստիկանապետը թոշակի է ուղարկվել (տեսանյութ)

Ամանորյա գրոհների պատճառով Քյոլնի ոստիկանապետը թոշակի է ուղարկվել (տեսանյութ)

Նոր տարվա գիշերը կանանց վրա հարձակվելու դեպքերի հետ կապված սկանդալի պատճառով ժամկետից շուտ թոշակի է ուղարկվել Գերմանիայի Քյոլնի ոստիկանապետ Վոլֆգանգ Ալբերսը։

«Ոստիկանության ղեկավարը հրաժարական չի ներկայացրել. նրան ժամկետից շուտ թոշակի են ուղարկել»,–ասել է տեղական ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Մարթինա Քեյզերը։

Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիա դաշնային շրջանի ՆԳՆ ղեկավար Ռալֆ Եգերն արդեն տեղեկացրել է Ալբերսին իշխանության ընդունած որոշման մասին։

«Այդ քայլն անհրաժեշտ է հանրության վստահությունը և Քյոլնի ոստիկանության գործունակությունը վերականգնելու համար»,–ասել է նա։

Հիշեցնենք՝ Ալբերսը քննադատության թիրախ դարձավ ոստիկանության անգործության հետևանքով, որը չկարողացավ կանխել կողոպուտներն ու կանանց վրա հարձակումները Քյոլնի երկաթգծի կայարանում։

Հունվարի 5–ին Քյոլնի ոստիկանությունը հաղորդեց, որ 90 բողոք է ստացել կանանցից, որոնք ամանորյա գիշերը սեռական ոտնձգության են ենթարկվել «աֆրիկյան և արաբական արտաքինով» տղամարդկանց կողմից, որոնք, ենթադրաբար, ներգաղթյալներ են եղել։

Նոր տարվա գիշերը Քյոլնի տաճարի մոտ է հավաքվել նման արտաքինով, 15–35տ. մոտ հազար ներգաղթյալ։ Նրանք շրջապատել են կանանց, կողոպտել, իսկ միջամտողների հետ սպառնացել են հաշվեհարդար տեսնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը