Աշխարհ

09.01.2016 10:01


Մահացու հարված. բժիշկը հաճախորդին սպանել է բուժքրոջը վիրավորելու համար (տեսանյութ)

Մահացու հարված. բժիշկը հաճախորդին սպանել է բուժքրոջը վիրավորելու համար (տեսանյութ)

Քրական գործ է հարուցվել Բելգորոդի քաղաքային հիվանդանոցի բժշկի դեմ, ով կասկածվում է հաճախորդին մահացու վնասվածք հասցնելու մեջ։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29–ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հունվարի 8–ին։ Համացանցում հայտնվել են բուժհաստատության անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը։ Դրանցում երևում է, թե ինչպես է ընդունարանում բժիշկը հարվածում հաճախորդին, ով ընկնում է և այլևս ոտքի չի կանգնում։

Բժիշկները, այդ թվում՝ մահացու հարված հասցրածը, փորձում են առաջին օգնություն ցուցաբերել տղամարդուն, սակայն նրան փրկել չեն կարողանում։

Նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում գտնվող հաճախորդը վիրավորել էր բուժքրոջը, ինչի պատճառով բժիշկը որոշել էր պատժել նրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը