Փարիզի գրոհների համար նախատեսված մահապարտների գոտիները պատրաստվել էին Բրյուսելում
Գոտիները, որոնք պայթեցրել են մահապարտ–ահաբեկիչները նոյեմբերի 13–ին Փարիզում, պատրաստվել էին Բրյուսելի Սքարբեք համայնքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է «Վեստին»՝ ֆլամանդական «De Standaard», «Het Nieuwsblad» և «Het Laatste Nieuws» պարբերականներին հղումով։
Քննիչները հիմքեր ունեն ենթադրելու, որ կասկածյալներից մեկի վարձակալած այդ բնակարանում գրոհներից հետո թաքնվել է ահաբեկչությունների մասնակից, հետախուզման մեջ հայտարարված Սալահ Աբդեսլամը։
ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այդ արհեստանոցը հայտնաբերվել է խուզարկությունների ժամանակ՝ դեկտեմբերի 9–ին։ Բնակարանում գտնվել են պայթուցիկ նյութերի մնացորդներ, նաև՝ Աբդեսլամի մատնահետքերը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ին Փարիզի մի շարք վայրերում իրականացված ահաբեկչությունների զոհ դարձավ 130 մարդ, ավելի քան 350–ը վիրավորվեց։

7or.am