Աշխարհ

08.01.2016 15:51


Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային է սպասում

Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային է սպասում

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նորից հղի է։ Այս մասին գրում է «ELLE»–ն՝ Քենսինգթոնյան պալատի աղբյուրներին հղումով։ Նշվում է, որ այդ մասին Քեյթն ինքն է հայտնել սուրբծծնդյան ընթրիքի ժամանակ, որին ներկա է եղել թագավորական ողջ ընտանիքը։

«Քեյթը և Ուիլյամը միշտ էլ ուզեցել են շատ երեխաներ ունենալ»,– ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, սակայն, որ ամուսիններն այդքան շուտ էլ չէին կանխատեսում ընտանիքի համալրումը։

Հաղորդվում է նաև, որ Միդլթոնը, ենթադրաբար, գտնվում է հղիության երկրորդ ամսում, ինչն էլ նշանակում է, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու ամառվա կեսին։

Նշենք, որ Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրերը մամուլում են հայտնվում պարբերաբար. սեպտեմբերին մի շարք տաբլոիդներ հայտարարեցին, որ զույգը սպասում է երրորդ երեխային, ինչն այնուհետև հերքվեց։ Սակայն այս անգամ թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչները լռում են՝ ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այդ տեղեկատվությունը։

Նշվում է, որ հղիության հետ կապված խոսակցություններն առաջացել են Միդլթոնի թեթև տկարության մասին լուրերից հետո, որը դքսուհու մոտ նկատվում է հանրային միջոցառումների ժամանակ։ Իսկ նման տկարություն, ինչպես գրում է բրիտանական մամուլը, դքսուհին զգում էր առաջին ու երկրորդ հղիության ժամանակ։

Հիշեցնենք՝ 2011–ին ամուսնացած արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն արդեն երկու երեխա ունեն՝ Ջորջը (2013թ.), և Շառլոթը (2015թ.)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը