Լրահոս

05.10.2010 16:56


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին' Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Սմեսովի անձնական ավանդը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար' դեսպան Սմեսովը գոհունակությամբ արձանագրեց, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլեւ տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Սերժ Սմեսովին:

Այս խորագրի վերջին նյութերը