Աշխարհ

08.01.2016 13:01


«The Financial Times». Թուրքիան ձախողում է ներգաղթյալների հոսքը զսպելու ԵՄ ծրագրերը

«The Financial Times». Թուրքիան ձախողում է ներգաղթյալների հոսքը զսպելու ԵՄ ծրագրերը

Եվրամիությունը դժգոհ է այն բանից, որ Թուրքիայի իշխանությունները ներգաղթյալների հոսքը զսպելու խնդիրը լուծում են շատ դանդաղ։ Վերջին շաբաթներին ներգաղթյալների հոսքը ԵՄ մի փոքր նվազել է, բայց դա պայմանավորված է ոչ թե Անկարայի գործողություններով, այլ անբարենպաստ եղանակով, ինչը խանգարում է ներգաղթյալներին հեռանալ։ Այս մասին գրում է «The Financial Times»–ը։

Թուրքիայից Եվրամիության երկրներ ժամանող փախստականների թիվը բավականաչափ չի նվազել անգամ այն բանից հետո, երբ Բրյուսելը համաձայնեց Անկարային 3 մլրդ եվրո հատկացնել փախստականներին ապաստանելու համար։ Գրում է «The Financial Times»–ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմմերմանսին։

Նա պատրաստվում է այս հանգստյան օրերին այցելել Թուրքիա՝ քննարկելու խնդիրը տեղի իշխանությունների հետ։ Ֆրանս Թիմմերմանսի խոսքով՝ թուրքական իշխանությունները պետք է շատ ջանք գործադրեն նոյեմբերյան պայմանավորվածություններն իրագործելու համար։

«Մենք բացարձակապես բավարարված չենք և կշարունակենք փորձերը՝ միանգամայն համոզվելու, որ ստանում ենք արդյունքները, որոնց մասին պայմանավորվել էինք Թուրքիայի հետ»,–ասել է Թիմմերմանսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը