«Ալ–Քաիդան» սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Հռմում, Մադրիդում և Նեապոլում
«Ալ–Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը՝ «Ալ–Քաիդան իսլամական Մահրիբում» անվամբ, տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Հռոմում, Մադրիդում և Նեապոլում։ Այս մասին գրում է «rbc.ru»–ն՝ «Europa Press»–ին հղումով։
13-րոպեանոց տեսանյութում զինյալները հայտարարում են Իսպանիայի և Իտալիայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ խոստանալով «խփել իրենց զոհերին անմիջապես նրանց երկրներում»։
Փորձագետների տվյալներով՝ տեսանյութում երևացող զինյալն այն 130 անձանցից մեկն է, որը լքել է Իսպանիան՝ միանալու իսլամականներին։
«Ալ–Քաիդան իսլամական Մահրիբում» ահաբեկչական խմբավորումը, որը բազավորված է Ալժիրում և գործում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, հիմնադրվել է 2002–ին։2015–ի նոյեմբերին խմբավորումը ստանձնեց Մալիի «Radisson Blu» հյուրանոցի գրոհի պատասխանատվությունը, որի ժամանակ 20 մարդ զոհվեց, այդ թվում՝ 6 ռուս։
«Ալ–Քաիդան» սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Հռմում, Մադրիդում և Նեապոլում
«Ալ–Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը՝ «Ալ–Քաիդան իսլամական Մահրիբում» անվամբ, տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Հռոմում, Մադրիդում և Նեապոլում։ Այս մասին գրում է «rbc.ru»–ն՝ «Europa Press»–ին հղումով։
13-րոպեանոց տեսանյութում զինյալները հայտարարում են Իսպանիայի և Իտալիայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ խոստանալով «խփել իրենց զոհերին անմիջապես նրանց երկրներում»։
Փորձագետների տվյալներով՝ տեսանյութում երևացող զինյալն այն 130 անձանցից մեկն է, որը լքել է Իսպանիան՝ միանալու իսլամականներին։
«Ալ–Քաիդան իսլամական Մահրիբում» ահաբեկչական խմբավորումը, որը բազավորված է Ալժիրում և գործում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, հիմնադրվել է 2002–ին։ 2015–ի նոյեմբերին խմբավորումը ստանձնեց Մալիի «Radisson Blu» հյուրանոցի գրոհի պատասխանատվությունը, որի ժամանակ 20 մարդ զոհվեց, այդ թվում՝ 6 ռուս։
7or.am