Պլատինին չի մասնակցի ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին, որն ավելի վաղ հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից, հանել է իր թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրություններից։
«Ես հանում եմ իմ թեկնածությունը։ Ես չունեմ ժամանակ ու միջոցներ ընտրողների հետ հանդիպելու և մյուս թեկնածուների հետ հավասար մրցելու համար։ Ես կկենտրոնանամ կոռուպցիայի գործով ինձ վերագրված մեղադրանքների դեմ պայքարի վրա»,–հայտարարել է Պլատինին «Էքիփ» պարբերականին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Շվեյցարական դաշնային բյուրոն գործ է բացել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլաթթերի դեմ, որին կասկածում են 2011–ին ապօրինի կերպով Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու մեջ։
Դեկտեմբերի 21–ին ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը Բլաթթերին ու Պլատինիին հեռացրեց ֆուտբոլային գործունեությունից 8 տարով։
Նշենք, որ ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները նախանշված են փետրվարի 26–ին Ցյուրիխում։

7or.am