Կարծիք

08.01.2016 10:18


Ձյունանուշի հաստիքներն էլ են տղամարդիկ զբաղեցրել

Ձյունանուշի հաստիքներն էլ են տղամարդիկ զբաղեցրել

Կառավարության ջանքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել է գործազրկության տոկոսը:
Միանգամից մոտ 800 աշխատատեղ է բացվել. 600 Ձմեռ պապիկի հաստիքով և 200 Ձյունանուշի հաստիքով ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ արդեն աշխատանք ունեն: Սահմանված է բարձր աշխատավարձ, հագուստները, մորուքները տրամադրել է ընկերությունը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ իգական սեռի ներկայացուցիչներ չեն դիմել: Հետևաբար, Ձյունանուշի հաստիքներն էլ են տղամարդիկ զբաղեցրել, ովքեր վերջերս էին խոպանից վերադարձել:
Այնպես որ, պետք չէ ամեն ինչ սևացնել` ասելով, թե աշխատատեղեր չեն ստեղծվում:
Նաև պետք չէ շարունակել հավերժական վեճը` Ձմեռ պապ գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Դրա փոխարեն ավելի լավ է ուրախանալ, որ 800 աշխատատեղ է ստեղծվել, որոնք մշտական են. Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները աշխատելու են ողջ տարին` ապահովելով 2016-ի համար սահմանված տնտեսական աճը։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը