Լրահոս

08.01.2016 10:12

ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ

ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ

Հունվարի 7-ին՝ ժամը 20.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Ծ.Աղբյուրի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34UF234 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ.1985թ.) և «Mercedes E211» մակնիշի 41PU444 պ/հ (վարորդ Հ. Խ., ծնվ.1997թ.) ավտոմեքենաները:

«Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ Կ. Պ.-ը (ծնվ.1994թ.), Ս. Ղ.-ը (ծնվ.1967թ.), Օ. Պ.-ը (ծնվ.1953թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Խ.-ը հոստպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։