Աշխարհ

07.01.2016 15:05


Կալիֆոռնիայի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել գազի արտահոսքի պատճառով

Կալիֆոռնիայի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել գազի արտահոսքի պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն արտակարգ դրության գոտի է հայտարարել Փորթեր–Րանչ քաղաքը, որտեղ դեռ հոկտեմբերից չեն կարողանում դադարեցնել գազի արտահոսքը։ Վերջինն արդեն այդ տարածքից բազմաթիվ բնակիչների տեղափոխման պատճառ է դարձել։

Ըստ նահանգապետի կայքում հրապարակված հաղորդագրության՝ արտակարգ դրությունը հաստատվել է բնակիչների և տեղական իշխանությունների պահանջով։ Նահանգապետը կարգադրել է նաև ուժեղացնել վերահսկողությունը գազի պահեստարաններում։

Հայտնի է, որ Ալիսո կանյոնում գտնվող գազի պահեստարանը՝ Փորթեր–Րանչ քաղաքին մոտ, խոշորագույններից մեկն է ԱՄՆ–ում։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ այդ օբյեկտում գազի արտահոսքը հայտնաբերվել է անցած հոկտեմբերին՝ բնակիչների ինքնազգացողության վատացման մասին բազմաթիվ բողոքներից հետո։

Փորձագետների տվյալներով՝ յուրաքանչյուր ժամ օդ է հոսում ավելի քան 30 հազ կգ մեթան, իսկ նահանգում ջերմոցային գազերի արտանետումների ընդհանուր ծավալն ավելացել է 25 տոկոսով։

ԱՄՆ քաղավիացիայի Դաշնային վարչությունն արգելել է թռիչքները վթարային գազապահեստարանի շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը