Աշխարհ

07.01.2016 13:36


Թուրքական ոստիկանությունն ավելի քան 1000 փրկարարական կեղծ ժիլետ է բռնագրավել (տեսանյութ)

Թուրքական ոստիկանությունն ավելի քան 1000 փրկարարական կեղծ ժիլետ է բռնագրավել (տեսանյութ)

Թուրքական Իզմիրում ոստիկանությունն ավելի քան 1000 փրկարարական կեղծ ժիլետ է բռնագրավել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ դրանք արտադրվել են տնայնագործական եղանակով՝ անորակ նյութերից։ Ժիլետների վերին շերտի համար հաճախ օգտագործվել է վրանի կտորը, իսկ ներքին շերտի մեջ լաթեր ու առաձգական սպունգ են մտցրել՝ փոխանակ այն նյութին, որը մարդուն պահում է ջրի երեսին։

Ինչպես նշում է «Վեստին», Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումից հետո Իզմիրը դարձել է Թուրքիայից ծովով Եվրոպա հասնել ցանկացող ներգաղթյալների հիմնական վերաբեռնման կետերից մեկը։ Օրերս էլ կրկին մի քանի նավակ էր խորտակվել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերից քիչ հեռու, որի հետևանքով 34 մարդ էր զոհվել։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ հենց անորակ ժիլետներն էլ շատ դեպքերում դառնում են մարդկանց խեղդվելու պատճառ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը