Բրազիլիայի նախկին նախագահը ցուցմունք է տվել կոռուպցիայի գործով
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը ղեկավարում էր երկիրը 2003–2011թթ., ցուցմունք է տվել իր որդու հետ կապված կոռուպցիայի գործով։
Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ նախկին նախագահը ոստիկանությունում է մնացել մոտ 5 ժամ։
«Ֆոլյա դի Սան–Պաուլուի» փոխանցմամբ՝ իրավապահները Լուլա դա Սիլվայի ցուցմունքին էին սպասում դեռ դեկտեմբերին։ Սակայն նրա պաշտպանը միջնորդությամբ քննիչների հետ դա Սիլվայի հանդիպումը տեղափոխել էր հունվար՝ ավելի լավ ուսումնասիրելու գործին առնչվող նյութերը։
Հոկտեմբերի վերջին Բրազիլիայի Դաշնային ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Լուլա դա Սիլվայի որդուն՝ Լուիս Կլաուդիուին պատկանող «LTF Marketing Esportivo» ընկերությունում։ Քննիչների ենթադրությամբ՝ նշված ընկերության ղեկավարները կոռուպցիոն կառույցի անդամ են եղել, որի շնորհիվ ավտոմոբիլային ընկերությունների լոբբիստները հասել են հարկային արտոնությունների երկարացմանը արտադրական այդ ճյուղում։ Համապատասխան հրամանագրերը Լուլա դա Սիլվա ավագը ստորագրել է 2009–2010թթ.։
Իրավապահների վարկածով՝ ավտոարդյունաբերողի և իշխանության ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններում միջնորդի դեր են կատարել մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ «LTF Marketing Esportivo»–ն։ Լուիս Կլաուդիուն հաստատել է, որ 2,4 մլն ռեալ (600 հազ դոլար) է ստացել լոբբիստ Մաուրու Մարկոնդեսից, որը նույնպես անցնում է կոռուպցիոն այդ գործով։

7or.am