Աշխարհ

07.01.2016 13:20


ԱՄՆ–ում տղամարդը սպանել է իր մանկահաս երեխային և ինքնասպան եղել

ԱՄՆ–ում տղամարդը սպանել է իր մանկահաս երեխային և ինքնասպան եղել

Ամերիկյան Ջորջիա նահանգում զինված տղամարդը սպանել է իր 2 տարեկան երեխային և ինքնասպան եղել։ Դեպքը տեղի է ունեցել Բուֆորդում գտնվող բնակելի տանը, որտեղ 43–ամյա Թայ Հոն շուրջ 18 ժամ պատանդ էր պահում երեխային։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Մինչ այդ ոստիկանությունը նրան ազատ արձակելու բանակցություններ էր վարում, սակայն կրակոցներ հնչելուց հետո որոշում է կայացվել գրոհել տունը։ Երբ հատուկջոկատայինները ներս են մտել, երեխան արդեն անշնչացած ընկած է եղել հատակին, իսկ նրա հայրն ինքնասպան է եղել։

Իրավապահների տվյալներով՝ կատարվածի պատճառը քաղաքացիական ամուսինների միջև վեճն է եղել։ Ոստիկանություն է զանգահարել կնոջ որդիներից մեկը։ Սկզբում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և ընտանիքի մի քանի անդամների։ Սակայն հետո համաձայնել է բաց թողնել նրանց՝ պահելով միայն մանկահաս երեխային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը