Ադրբեջանի ԿԲ–ն խստացրել է արժույթի փոխանակման պայմանները
Համաձայն «տարադրամի փոխանակման կետերի և փոխանակման գործողությունների» մասին Ադրբեջանի ԿԲ սահմանած նոր որոշման՝ 500 դոլարին համարժեք և դրանից ավելի արժույթի փոխանակման դեպքում հարկավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ»–ն՝ Ադրբեջանի ԿԲ–ին հղումով։
Ավելի վաղ անձը հաստատող փաստաթուղթ էր պահանջվում միայն 5000 դոլարին համարժեք արժույթ փոխանակելու դեպքում։ Այս որոշումը չի վերաբերում արտասահմանյան բանկերի տեղական մասնաճյուղերին և փոստային բաժանմունքներին։
Ըստ ԿԲ սահմանած նոր պայմանի՝ արտասահմանյան տարադրամի փոխարժեքը որոշվում է բանկերի հայեցողությամբ և կարող է տարբերվել տարադրամի փոխանակման այլ կետերում սահմանված փոխարժեքից։ Բանկերը կարող են փոխել փոխարժեքը գործառնական մեկ օրվա ընթացքում։
Գործակալության փոխանցմամբ՝ նոր որոշումը միտված է ազգային արժույթի վրա սպեկուլյատիվ ազդեցությունների նվազեցմանը։

7or.am