Լրահոս

25.11.2009 15:48

Գալուստ Սահակյանը հոգով, սրտով Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ է

Գալուստ Սահակյանը հոգով, սրտով Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ է

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն «Ազդակ» ակումբում նշել է, որ Հանրապետականում դեռևս կռիվ չկա, իսկ Սերժ-Սարգսյան-Հովիկ Աբրահամյան կամ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան խմորումների մասին խոսակցություններն ընդամենը մարդկանց երևակայության արդյունքն են։

-Մենք պատերազմող կուսակցություն ենք, սակայն թշնամիների դեմ. յուրայինների մեջ մենք պատերազմի հրձիգներ չենք կարող լինել,- «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Իսկ ավագանիում ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների առիթով Գ. Սահակյանը նշել է, որ յուրաքանչյուր կռվի բարեհաջող ավարտն ավելի է հստակեցնում իրավիճակը, և գործունեության ծրագրերն ավելի համապարփակ և կայուն են դառնում.

-Այնպես որ, մինչև չկռվեն, բարեկամներ չեն դառնա։

Ինչպես հայտնի է, վերջերս հեռակա հրապարակային լեզվակռվի մեջ մտան ՀՀ օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը։ «7օր»-ի հարցին, թե այս կռվում հոգով ո՞ւմ հետ է Գալուստ Սահակյանը, նա պատասխանել է.

-Դա սպորտի բնագավառին վերաբերող, ավելի շատ անհատականացված բանավեճ է, քան քաղաքական։ Հոգով, սրտով երկուսի էլ կողմնակիցն ենք, որ է՛լ չբանավիճեն։

Թեև քիչ անց ՀՀԿ փոխնախագահը հավելել է, որ ինչքան բանավեճ լինի, այնքան ժողովրդի օգուտն է։

Ինչ վերաբերում է կոալիցիայի փլուզմանը, ապա Գ. Սահակյանը դա հնարավոր չի համարում՝ նշելով նաև, որ ԲՀԿ-ի հետ իրենց փոխհարաբերությունները ոչ միայն կուսակցական են, այլ նաև անձնական տեսակետից բավական լուրջ և բարեկիրթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։