Մեն կղզու ծերերի տանը մահացել է բրիտանացի կատակերգու Նորման Ուիզդոմը, ով հայտնի էր հիմնականում միսթր Պիտկինի դերակատարմամբ։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը։ Դերասանը 95 տարեկան էր։
Ծերերի տան աշխատակիցների խոսքերով՝ վերջին ամիսներին Ուիզդոմի առողջական վիճակն աստիճանաբար վատացել էր։ Դերասանի մահվան ստույգ պատճառը չի նշվում։
Նորման Ուիզդոմը ծնվել է 1915թ. Լոնդոնում։ Հենց ինքն էլ ստեղծել է Միսթր Պիտկինի հանրահայտ կերպարը։
Վերջին տարիներին նա ապրում էր Մեն կղզում։ 2008թ. ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր տարածվել նրա մահվան մասին, որը հետագայում ժխտվել էր։
Մահացել է միսթր Պիտկինի դերակատարը