Հս. Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին (տեսանյութ)
ՀյուսիսայինԿորեան պաշտոնապես հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հաղորդվել է Հս. Կորեայի կենտրոնական հեռուստատեսության եթերով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկրի արևելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այդ կապակցությամբ Հարավային Կորեան և Ճապոնիան արտակարգ խորհրդակցություն են հրավիրել։ Երկու երկրներն էլ չեն բացառում, որ երկրաշարժը կարող է տեղի ունեցած լինել միջուկային զենքի փորձարկման պատճառով։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դատապարտել է այդ փորձարկումը՝ անվանելով դա անընդունելի, ինչպես նաև հայտարարել է Հս. Կորեայից եկող «հսկայական սպառնալիքի» մասին։
ՄԱԿ-իԱնվտանգությանխորհուրդն էլ պատրաստվում է արտահերթնիստհրավիրելփակդռներիհետևում և քննարկել Հս. Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հարցը։
Հս. Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հաղորդվել է Հս. Կորեայի կենտրոնական հեռուստատեսության եթերով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկրի արևելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այդ կապակցությամբ Հարավային Կորեան և Ճապոնիան արտակարգ խորհրդակցություն են հրավիրել։ Երկու երկրներն էլ չեն բացառում, որ երկրաշարժը կարող է տեղի ունեցած լինել միջուկային զենքի փորձարկման պատճառով։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դատապարտել է այդ փորձարկումը՝ անվանելով դա անընդունելի, ինչպես նաև հայտարարել է Հս. Կորեայից եկող «հսկայական սպառնալիքի» մասին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել փակ դռների հետևում և քննարկել Հս. Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հարցը։
7or.am