Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանապահները երեկվանից թույլ չեն տալիս Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան: Այս մասին հայտնում է «Հետք»–ը։
Սահմանապահներն ասել են, որ առավոտ կբացեն մուտքը, սակայն մինչ այս պահը տասնյակ մեքենաներ են հավաքվել անցակետում, և որևէ մեկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։
Երևան-Ջավախք-Երևան երթուղին սպասարկող վարորդներից մեկը «Հետքին» պատմեց, որ վրացի սահմանապահները երեկ էլ էին փակել ճանապարհը մի քանի ժամով, որովհետև Գորելովկա-Նինոծմինդա հատվածում քամի է լինում և մեքենաներ են արգելափակվում ձայն մեջ։ Այդ պատճառով սահմանապահները հենց մուտքից թույլ չեն տալիս առաջանալ։ Սակայն երբ քամին դադարել է, ճանապարհը մաքրել են, իրենք կարողացել են տեղաշարժվել։ Պարեկայինները Նինոծմինդայից չեն թույլատրում նաև Ջավախքից Հայաստան ուղևորվող մեքենաների շարժը դեպի անցակետ։
Այս պահին անցակետը երկկողմանի փակ է և մեքենաների մեծ կուտակումներ են։
Ձնաբքի պատճառով հունվարի 4-ից փակ է նաև ռուս-վրացական Լարիսի անցակետը։
Վրացական կողմը փակել է Բավրա-Նինոծմինդա անցակետը

Մանրամասները՝ «Հետք»–ում։