Լրահոս

25.11.2009 15:22

2010–ին կենսաթոշակները չեն ավելանա

2010–ին կենսաթոշակները չեն ավելանա

-Սոցիալական ծախսերի այն մակարդակը, որը կար այս տարի, կպահպանվի նաև եկող տարի, այսինքն՝ նվազեցում չի լինի։ Այս իրավիճակը թելադրված է ճգնաժամով, ինչպես նաև բյուջետային մուտքերի նվազմամբ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կենսաթոշակների բարձրացման մասին՝ ասել է Հայաստանի սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։

Նրա խոսքերով՝ համաձայն 2010թ. պետական բյուջեի՝ եկող տարի կենսաթոշակները չեն ավելանա։

Սոցապահովության ծառայության պետը նշել է, որ կենսաթոշակների չբարձրանալը կարող է բերել սոցիալական լարվածության, բայց և հավելել, որ 2007-2008թթ. կենսաթոշակները բարձրացել են 2 անգամ։

Վազգեն Խաչիկյանը տեղեկացրել է, որ  2012-ին պետությունը փորձելու է կենսաթոշակները հասցնել այն մակարդակին, որ դրանց չափը համապատասխանի կենսապահովման նվազագույն զամբյուղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։