Աշխարհ

05.01.2016 20:01


Թուրքիան պատրաստ է մասնակցել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնմանը

Թուրքիան պատրաստ է մասնակցել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցություն ունենալ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած ճգնաժամը կարգավորելու գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։

Նա նաև նշել է, որ այդ երկրներին անհրաժեշտ է անհապաղ օգտագործել դիվանագիտական ճանապարհները։

«Թուրքիան պատրաստ է առաջարկել ամեն տեսակի օգնություն այդ խնդիրը լուծելու համար»,–նշել է Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը