Աշխարհ

05.01.2016 12:20


«Բրիտանացի լրտեսներին» մահապատժի ենթարկելուն մասնակցել են ծնունդով լոնդոնցիներ (տեսանյութ)

«Բրիտանացի լրտեսներին» մահապատժի ենթարկելուն մասնակցել են ծնունդով լոնդոնցիներ (տեսանյութ)

Ճշտվել է այն երեխայի ինքնությունը, ով հայտնվել էր 5 «բրիտանացի լրտեսի» մահապատժի ենթարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրապարակած տեսանյութում։ «Daily Telegraph» պարբերականը հայտնում է, որ բրիտանական ակցենտով խոսող մանկահաս տղան Իսա Դեյրն է՝ Լոնդոնի նախկին բնակչուհի, մոլի իսլամիստ Գրեյս (Հադիջա) Դեյրի 4–ամյա որդին։ Այդ տեսանյութում երեխայի հագին կամուֆլյաժ է, իսկ գլխին այն նույն ժապավենն է կապած, որը կրում են խմբավորման չափահաս անդամները։

Երեխայի ինքնությունը հաստատել է նաև նրա պապը, ով Լոնդոնում վարորդ է աշխատում։ Այս մասին տեղեկացնում է «ТАСС»–ը։

«Ես զարմացա, երբ տեսա լուսանկարը։ Դա միանշանակ նա էր։ Իհարկե, ես անհանգստացած եմ, բայց ոչինչ անել չեմ կարող»,–ասել է երեխայի պապը։

24-ամյա Գրեյս Դեյրը մեծացել է նիգերիական ծագմամբ քրիստոնյաների ընտանիքում։ Հաճախել է կաթոլիկ դպրոց, բայց համացանցի միջոցով հայտնվելով ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության տակ՝ սկսել է այցելել լոնդոնյան Լյուիսհեմ շրջանում գտնվող Իսլամական կենտրոն։

2012թ. նա մեկնել է Սիրիա, որտեղ ամուսնացել է իսլամ ընդունած շվեդ Աբու Բաքրի հետ։ Սոցիալական ցանցերում Գրեյսն իր հիացմունքն էր հայտնում ամերիկացի լուսանկարիչ Ջեյմս Ֆոլիի սպանության կապակցությամբ։ Վերջինն ահաբեկիչների կողմից գլխատվել էր 2014թ.։ Դրանից հետո Գրեյսը ցանկություն է հայտնում դառնալ առաջին բրիտանուհին, ով սեփական ձեռքերով կսպանի պատանդի։

Իսկ ծնունդով լոնդոնցի Աբու Ռումայզիի քույրը հստակ նմանություն է գտել իր եղբոր և վերոնշյալ տեսանյութում խոսող դիմակով տղամարդու ձայների միջև։ Հիշեցնենք, վերջինը հայտարարել էր, որ «բրիտանացի լրտեսների» սպանությունն ուղերձ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը