Ամանորին ահաբեկչության սպառնալիքի մասին Գերմանիային նախազգուշացրել է Թուրքիան
Նոր տարվա նախաշեմին հնարավոր ահաբեկչությունների մասին նախազգուշացման աղբյուրը, ենթադրաբար, Թուրքիայի հետախուզությունն է եղել։ Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» պարբերականը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հատուկ ծառայությունների կողմից եվրոպական պետությունների մի շարք մայրաքաղաքներ զգուշացվել են Ամանորին ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Նշվել էր, որ դրանք կարող են իրականացվել զենքի և պայթուցիկների միջոցով։
Թուրքիայի հետախուզությունը հայտնել է, որ Նոր տարվա նախաշեմին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալ կեղծ անձնագրերով ներթափանցել են Եվրոպա։ Նրանք ահաբեկչությունները ծրագրում էին իրականացնել Եվրոպայի տարբեր քաղաքների եկեղեցիներում և հանգստի ու զվարճանքի համար նախատեսված վայրերում։
Պարբերականը նշում է, որ բացի Գերմանիայից՝ թուրքական կողմը հնարավոր ահաբեկչությունների մասին հայտնել է նաև Ֆրանսիային, Ավստրիային, Իտալիային և Բելգիային։

7or.am