Աշխարհ

03.01.2016 19:56


Իպ–ը հրապարակել է «բրիտանացի լրտեսների» մահապատժի ենթարկելու տեսանյութը

Իպ–ը հրապարակել է «բրիտանացի լրտեսների» մահապատժի ենթարկելու տեսանյութը

Հինգ բրիտանացիների, ովքեր իբրև թե աշխատում էին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններում, մահապատժի ենթակելու տեսանյութ է տարածել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է The Independent–ը։

«Լրտեսները» եղել են նարնջագույն հագուստով, և տեսանյութում խոստովանել են, որ աշխատում են հատուկ ծառայություններում։

«Սա ուղերձ է Դևիդ Քեմերոնին»,–ասում է դիմակավորված ահաբեկիչներից մեկը։

10 րոպեանոց այս տեսանյութում Մեծ Բրիտանիայի վարչապետին անվանում են Սպիտակ տան ստրուկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը