Լրահոս

03.01.2016 11:22


Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ավտոճանապարհները: Դիլիջանի, Տաշիրի, Վարդենիսի և Մարտունու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի, Գորիսի, Արթիկի, Մարալիկի տարածաշրջաններում ուժեղ քամիներ են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված դժվարանցանելի ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը