Աշխարհ

02.01.2016 22:33


Էստոնիայի նախագահը կնության է առել Լատվիայի ՊՆ աշխատակցուհու (լուսանկար, տեսանյութ)

Էստոնիայի նախագահը կնության է առել Լատվիայի ՊՆ աշխատակցուհու (լուսանկար, տեսանյութ)

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն այսօր կնության է առել Լատվիայի պաշտպանության նախարարության 38-ամյա աշխատակցուհի Իևա Կուպցեին:

Պսակադրությունը տեղի է ունեցել Ս. Աննայի եկեղեցում՝ հարազատների ու ընկերների նեղ շրջանակում։ Պսակադրության կարգը կատարվել է երեք լեզվով՝ էստոներենով, լատվիերենով և անգլերենով։

Այս մասին հայտնում է «lifenews.ru»–ն։

Սա Էստոնիայի 62-ամյա նախագահի 3-րդ ամուսնությունն է: Վերջինը շարունակվել է 11 տարի և ավարտվել 2015թ., երբ ԶԼՄ–ն հրապարակել էր նրա կնոջ լուսանկարը՝ այլ տղամարդու հետ պարելիս և համբուրվելիս։

Իլվեսի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016թ. օգոստոսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը