Աշխարհ

02.01.2016 21:22


Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Facebook»–ի ընդդիմադիր խմբերի ադմինիստրատորների

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «Facebook»–ի ընդդիմադիր խմբերի ադմինիստրատորների

Եգիպտոսում ձերբակալել են «Facebook»–ի ընդդիմադիր 23 խմբերի ադմինիստրատորների։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Եգիպտոսում հեղափոխության 5–ամյակի նախաշեմին այդ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ նոր բողոքի գործողություններ կլինեն, որի կոչն են հնչեցնում վերոնշյալ խմբերի անդամները։

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել են երկու տղամարդ և մեկ կին։ Իշխանությունների կարծիքով նրանք «Մահմեդական եղբայրներ» արգելված խմբավորման համախոհներ են։

«Associated Press»–ն ընդգծում է, որ 2011թ. սոցիալական ցանցերը հսկայական դեր էին խաղացել ապստամբության կազմակերպման հարցում, և իշխանությունները չեն ուզում, որ դա կրկնվի 2–րդ անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը