Լրահոս

25.11.2009 14:50

Ընդդեմ ԿԳ նախարարի որոշման

Ընդդեմ ԿԳ նախարարի որոշման

Նոյեմբերի 25-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Երևանի ճարտարագիտական համալսարանի մոտից դեպի ՀՀ կառավարության շենք երթ էր կազմակերպել՝ ընդդեմ Նոյեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման, որի համաձայն նախատեսվում է ուսանողներին զրկել կրթաթոշակից։ Գործողությանը մասնակցել են «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՀՅԴ Դաշնակցության երիտասարդական միության անդամները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ ուսանողները։ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ ուսանողական միությունները գործողությանը չեն միացել և, ինչպես տեղեկացրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը, ուսանողական խորհուրդները լուրջ աշխատանք են տանում՝ խոչընդոտելու միջոցառման անցկացումը։

-Ուսանողության միջազգային օրը Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ցանկանում է վերացնել ուսանողների կրթաթոշակները և դրա փոխարեն ստեղծել նոր ոչ կոմերցիոն հիմնադրամ, որին մենք դեմ ենք։ Մենք դեմ ենք, որ ուսանողության կրթաթոշակները կտրվեն,- «7օր»-ին ասել է Հարություն Մելիքյանը։

Միջոցառման մասնակիցները նամակ են հանձնել ՀՀ վարչապետին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։