Հնդկաստանի ՌՕՈՒ բազայի վրա հարձակում է տեղի ունեցել (տեսանյութ)
Պակիստանի հետ սահմանին տեղակայված Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ծանր տեխնիկայով հարձակումն իրականացրած ահաբեկիչների խմբից երկու զինյալ ոչնչացվել էր։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Կենդանի մնացած մյուս ահաբեկիչները թաքնվել էին բազայի շինություններից մեկում։ Այնուհետև ոչնչացվել էր ևս երկու զինյալ։
Նշվում է, որ բազա ներթափանցելու համար ահաբեկիչներն օգտագործել են ոստիկանական ավտոմեքենան, որը նրանք առևանգել էին մեկ օր առաջ։
Առևանգել էին նաև մի տղամարդու, ում ստիպել էին տանել իրենց, իսկ հետո կտրել էին նրա կոկորդը։ Սակայն տղամարդը կենդանի է մնացել և ցուցմունք տվել։

7or.am