Իրենց աչքի տեսածին հավատա՞ն, թե՞ քաղաքապետարանի ֆոտոներին
Երեւանի քաղաքապետարանը ֆոտոներ է տարածում, թե ինչպես են ձնամաքրման աշխատանքներն իրականացվում։ Մարդկանց ուղեղներում կոնֆլիկտային տրամադրություն է ստեղծվում. չգիտեն՝ իրենց աչքի տեսածին հավատա՞ն, թե՞ քաղաքապետարանի ֆոտոներին։ Հունվարի 1-ին մեքենայով շրջել եմ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն ու Շենգավիթ համայնքներով, մինչև 18:00-ի կողմերը քաղաքում անտերություն էր. լիքը ձյուն կար, մաքրող չկար, հասարակական տրանսպորտը պարալիզացված էր. հատուկենտ երթուղային տաքսիներ ու ավտոբուսներ էին նկատվում, իսկ երեկոյան կողմը, կարելի է ասել, ընդհանրապես անհետացան տեսադաշտից։ Տաքսիների քանակը շատ էականորեն նվազել էր, մարդիկ կանգառներում շվարած կանգնած էին կամ հույսները կորցրած՝ ոտքով էին շրջում։ Ավտոմեքենաները շատ դժվարությամբ էին երթևեկում նույնիսկ քաղաքապետարանին հարող փողոցներում։ Մի հատ ձյուն մաքրող մեքենա նկատել եմ Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցում։
Ասածս ինչ է. կուզենայի ապրել քաղաքապետարանի տարածած ֆոտոներում պատկերված քաղաքում․․․

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից