Աշխարհ

01.01.2016 20:22


Անտեղի սելֆի. զույգը լուսանկարվել է Դուբայում այրվող երկնաքերի ֆոնին (լուսանկար)

Անտեղի սելֆի. զույգը լուսանկարվել է Դուբայում այրվող երկնաքերի ֆոնին (լուսանկար)

Համացանցի օգտատերերը միաձայն դատապարտել են Դուբայում այրվող երկնաքերի ֆոնին լուսանկարված զույգին։ Նրանք լուսանկարը տարածել էին «Շնորհավոր Նոր տարի, թանկագին Դուբայ» գրառմամբ։

Օգտատերերի արձագանքը չի ուշացել. հայտարարել են, որ սա ամենաանտեղի սելֆին է։ Ոմանք զույգին նույնիսկ անվանել են «2016 թվականի առաջին ապուշները»։ Այս մասին գրում է LifeNews–ը։

Հիշեցնենք, որ Դուբայի «The Adress Downtown Hotel» հինգաստղանի բարձրահարկ հյուրանոցում խոշոր հրդեհ էր բռնկվել։

Երկնաքերից տարհանման ժամանակ 16 մարդ էր տուժել։ Մի հոգի էլ ուժեղ ծխի և տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով սրտի նոպա էր ստացել և մահացել:

Հրդեհը բռնկվել էր ամանորյա շոուից մոտավորապես երկու ժամ առաջ։ «The Adress Downtown Hotel»–ը շատ մոտ է գտնվում «Burj Khalifa» երկնաքերին՝ աշխարհի ամենաբարձր շենքին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը