Թուրք ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ և նռնակներ են նետել
Չորս ոստիկան է վիրավորվել չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ՝ ընդդեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցին մոտ 200 մարդ է մասնակցել։ Նրանք հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և փորձել են ներխուժել Սուր շրջան, որտեղ պարետային ժամ է հայտարարված, և հատուկ գործողություններ են իրականացվում։ Ոստիկանները փորձել են փակել ցուցարարների ճանապարհը, ինչից հետո վերջինները նրանց ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկներ և նռնակներ են նետել։
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է գործի դրել։

Ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել։
7or.am