Լրահոս

25.11.2009 14:47

Ալեքսանդր Մանասյան. «Շրջանակային համաձայնագրի թեման արծարծել առանց Ղարաբաղի` նշանակում է զբաղվել անօգուտ գործով»

Ալեքսանդր Մանասյան. «Շրջանակային համաձայնագրի թեման արծարծել առանց Ղարաբաղի` նշանակում է զբաղվել անօգուտ գործով»

-Մյունխենյան հանդիպումից շատ մեծ շահ կամ կորուստ ակնկալել, կարծում եմ, պետք չէ։ Դա շուտով դառնալու է հերթական հանդիպումներից մեկը: Եվ ես կարծում եմ, որ ամերիկացի համանախագահի հայտարարությունները, թե ինքը շատ տպավորված է խոր քննարկումով... Ինքն ուղղակի նոր մարդ է այնտեղ, դրանք ասվում են՝ նկատի ունենալով այդ գործընթացի ապագայի երկար ընթացքը,- «Դե ֆակտո» ակումբում գնահատելով Սարգսյան-Ալիև մյունխենյան հանդիպումը՝ ասել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը և հավելել, որ կարճաժամկետ հեռանկարում կտրուկ անցումների սպասելիքներ պետք չէ ունենալ։

Նա նաև նշել է, որ շրջանակային համաձայնագրի թեմայի արծարծումը հասունացնում է այդ հանդիպումներին ԼՂՀ մասնակցությունը և ընդհատված բանակցությունների վերսկսումը։ Նրա կարծիքով՝ «ընդհատված բանակցությունների վերսկսումը» արտահայտությունը հայկական կողմը պետք է շատ շրջանառի՝ նկատի ունենալով, որ այսօրվա հանդիպումները լիարժեք բանակցություններ չեն. «Շրջանակային համաձայնագրի թեման արծարծել առանց Ղարաբաղի՝ նշանակում է զբաղվել անօգուտ գործով, որովհետև ի վերջո վերջնական վճիռները չեն կարող կայացվել առանց ԼՂՀ մասնակցության»։

Ալ. Մանասյանի կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի Մյունխեն չգնալը կամ ընդհանրապես բանակցություններից դուրս գալը ճիշտ չի լինի, քանի որ պետք է նախապատրաստել բանակցությունների վերսկսումը։

«Այսինքն՝ այս տարբերակը ձեռնտու է բոլո՞ր կողմերին» հարցին նա պատասխանել է. «Ես կարծում եմ ՝ ո՛չ Բաքվին։ Մենք պետք է ժամանակ շահենք և բանակցությունների կերպարը փոխենք։ Քանի դեռ կերպարն աղավաղված է, հարցը չի կարող մեր օգտին լուծվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։