Աշխարհ

31.12.2015 17:56


Մահացած համարվող տղամարդը դիահերձարանից գնացել է իր հոգեհանգստին

Մահացած համարվող տղամարդը դիահերձարանից գնացել է իր հոգեհանգստին

Վլադիվոստոկում բժիշկները հարբած տղամարդուն սխալմամբ մահացած են ճանաչել և ուղարկել դիահերձարան։ Ուշգի գալով՝ խմիչքի սիրահարը ոչ միայն դիահերձարանի աշխատակիցներին է շշմեցրել, այլև իր ընկերներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Պարզվել է, որ ընկերների հետ խմելու ընթացքում տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Նրա ծանոթները ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել։ Բժիշկները հայտարարել են, որ տղամարդը մահացել է։ Բայց նա աչքերը բացել է դիահերձարանի սառնարանում ու սկսել թակել դուռը։ Տղամարդու աղմուկ–աղաղակը վախեցրել է դիահերձարանի աշխատակիցներին, ովքեր ոստիկանություն են կանչել։ Եվ որքան է եղել վերջինների զարմանքը, երբ բացելով դուռը՝ նրանց վրա թռել է այն «դին», որին իրենք քիչ առաջ էին բերել դիահերձարան։

Տղամարդուն, ում թողել են տուն գնալ, կրկին շտապել է ընկերների մոտ, ովքեր սեղանի շուրջ արդեն իսկ իր հոգեհանգիստն էին անում։

Հարբած ընկերների արձագանքը միանգամայն կանխատեսելի է եղել։ Առաջինը, ով «մահացած» ընկերոջ առջև բացել է դուռը, ուշագնաց է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը