Աշխարհ

30.12.2015 16:43


Գերմանիան արգելել է ամանորյա հրավառությունները փախստականների ճամբարներում

Գերմանիան արգելել է ամանորյա հրավառությունները փախստականների ճամբարներում

Գերմանիայի որոշ քաղաքներում արգելել են ամանորյա հրավառություններ կազմակերպել փախստակաների ճամբարներում։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Frankfurter Allgemeine Zeitung»–ին հղումով։

Իշխանությունները բացատրել են, որ նման որոշում է կայացվել ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով. շատ փախստականեր ունեն հոգեբանական տրավմաներ՝ կապված իրենց հայրենիքում ընթացող պատերազմի հետ։

«Նրանց համար, ովքեր ժամանել են պատերազմական գոտուց, պայթյուններն ավելի շատ ասոցացվում են կրակոցների և ռումբերի որոտների հետ։ Դա մարդկանց նոր տրավմաներ կպատճառի»,– ասել է Արնսբերգ քաղաքի տեղական խորհրդի ներկայացուցիչ Քրիստոֆ Սոբբելերը։

Բժիշկ Մարկուս Բյուրգմերը հայտարարել է, որ հարկավոր է բուժել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող փախստականներին՝ հաստատելով, որ պայթյունի ձայները կարող են տհաճ հիշողություններ ու խուճապ առաջացնել ներգաղթյալների մոտ։

Պարբերականը նաև ընդգծում է, որ փախստականների մեծ մասը մահմեդականներ են, որոնք դեկտեմբերի 31–ին չեն տոնում Նոր տարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը