Աշխարհ

30.12.2015 16:04


«Guardian». Կալաշնիկովն ահաբեկիչների հիմնական զենքն է դարձել

«Guardian». Կալաշնիկովն ահաբեկիչների հիմնական զենքն է դարձել

2015թ. իրականացված ահաբեկչությունների մեծ մասի ժամանակ Կալաշնիկով հրացան է օգտագործվել։ Այս մասին գրում է «The Guardian»–ը։

Ներկայումս եվրոպական երկրների ոստիկանները փորձում են պարզել՝ որտեղից են ջիհադականները ձեռք բերում այն։ Պարբերականն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում Կալաշնիկով տեսակի հրացանների մոտ 200 մոդելի արտադրողը Չինաստանն է, իսկ 30 այլ երկիր օրինական ձևով նման զենք է ստեղծում։

Այդուհանդերձ, հոդվածի հեղինակը նկատում է, որ օրինական արտադրությունը կարող է շատ արագ փոխվել ապօրինի մաքսանենգության։

Չինաստանը հիմնականում Կալաշնիկով է արտահանում աֆրիկյան երկրներ, որտեղից էլ ցածր աշխատավարձ ստացող զինվորները վաճառում են դրանք սև շուկայում։ Նշվում է, որ քաղաքացիական պատերազմով համակված Լիբիան դառնում է զենքի կենտրոնացման վայր։ ՄԱԿ–ի տվյալներով՝ Լիբիան նաև ապօրինի կերպով հրացաններ է արտահանում 14 այլ երկրներ։

Հոդվածի հեղինակների կարծիքով հենց այդ հրացանների մատչելիությունն է բերել նրան, որ Կալաշնիկովը դառնա Եվրոպայի ահաբեկիչների հիմնական զենքը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Եվրոպայոմ ծաղկում է զենքի վաճառքի սև շուկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը