Աշխարհ

30.12.2015 15:06


Պեսկով. «Պուտինն ու Քերրին Սիրիայում ընտրությունների հարցը չեն քննարկել»

Պեսկով. «Պուտինն ու Քերրին Սիրիայում ընտրությունների հարցը չեն քննարկել»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Վլադիմիր Պուտինն ու պետքարտուղար Ջոն Քերրին բարձրացրել են 2017թ. Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար Ասադի մասնակցության հարցը։

Ավելի վաղ ԶԼՄ–ում տեղեկատվություն էր տարածվել, թե Քերրիի հետ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է ընտրություններին Ասադի մասնակցությունն արգելելու անհնարինության մասին։

Պեսկովը պնդել է, որ Պուտինը նման բան չի հայտարարել։

Մամուլի խոսնակն ընդգծել է, որ անթույլատրելի է Սիրիայի ապագայի հարցն արտաքին միջամտությամբ որոշելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը