Կարծիք

30.12.2015 14:25


Չեմ տեսել թեկուզ մի հայ, որ անկեղծորեն Սերժի գովքն անի (լուսանկար)

Չեմ տեսել թեկուզ մի հայ, որ անկեղծորեն Սերժի գովքն անի (լուսանկար)

Դեռ մի սիրիահայ չեմ տեսել, որ Ասադի մասին վատ արտահայտվի թե՛ մինչև պատերազմը, թե՛ հիմա: Նույնիսկ Հայաստանում, որտեղ Ասադի «ձեռները չեն հասնում», բազմաթիվ սիրիահայերի եմ տեսել, որ անկեղծորեն Ասադին գովերգող արաբերեն կոչեր էին հնչեցնում, բայց չեմ տեսել թեկուզ մի հայ, որ անկեղծորեն Սերժի գովքն անի, բայց անկեղծ հայհոյանք ամեն քայլափոխի կլսես: Ես էն կարծիքին չեմ, որ ինքն ամեն օր մատուցողություն է անում, բայց Հիսուսն էլ ամեն օր իր աշակերտների ոտքերը չէր լվանում: Հիսուսի «մեսիջն» էն էր, որ ծառայելով՝ պետք է տեր լինես: Մոտավորապես նույն բանն Ասադն է ցույց տալիս: Հա, ասենք թե՝ ՊիաՌ է, բայց էդ անտեր ՊիաՌն անելու համար էլ է խելք պետք, չէ՞: Թե չէ մեր իշխանավորների նման, որ էս նեղ մաջալին իրենց ունեցած քըռչուփալասն ու ավազի վրա կառուցված դղյակներն են ի ցույց դնում: Ապրի Ասադը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը