Լրահոս

30.12.2015 12:59

Ըստ հաղորդման` թիվ 2/36 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծվել են

Ըստ հաղորդման` թիվ 2/36 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծվել են

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրականգործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 30-իդրությամբ քննվում են 25 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։