Լրահոս

05.10.2010 14:41


Մինսկի խումբն Ադրբեջանից կաշա՞ռք է վերցնում

Մինսկի խումբն Ադրբեջանից կաշա՞ռք է վերցնում

-Մեր հասարակության ուշադրությունը պետք է սևեռել հետևյալ խնդրի վրա. տարածաշրջանում է փաստահավաք խումբը։ Պետք է պարզել, թե նրանք Հայաստանից ի՞նչ փաստեր պետք է հավաքեն։ Պետք է պարզել՝ արդյոք փախստական բնակչության շրջանում փաստահավաք խումբն անելիք ունի՞,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Հրանուշ Խառատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գտնվող ադրբեջանահայերից ոչ մեկին փաստահավաք խումբը որևէ հարց չի հղել։

Ադրբեջանահայության լիազոր անդամների համագումարի կազմկոմիտեի ներկայացուցիչ Էդվարդ Փոլադովը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասել է. «Եթե մեր մասին չի խոսում Մինսկի խումբը, ապա նշանակում է, որ նա շատ լավ ու մեծ կաշառք է վերցնում Ադրբեջանից։ Իսկ թե ո՞նց են Ադրբեջանում կաշառք տալիս, դա մենք բոլորս էլ շատ լավ գիտենք»։

Հրանուշ Խառատյանն էլ է նույն բանն ասել' նշելով, թե բացի նավթի գործոնից, «գուցե օգտագործում են ֆինանսական ազդեցության այլ միջոցներ, երբեմն կաշառքի տարբերակների մասին եմ մտածում»։

-Ես տագնապ ունեմ, որ այդ երևույթը գոյություն ունի առնվազն թեկուզ հենց այն պատճառով, որ 4-5 տարի շարունակ ԵԱՀԿ-ն միջոց և հնարավորություն չգտավ երկու հոգի ուղարկել Նախիջևանի տարածք՝ փաստեր հավաքելու համար,-նկատել է Հ. Խառատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը