Աշխարհ

29.12.2015 20:50


Գելենջիկի «սաֆարի պարկում» մտերմացել են կապիկն ու այծը

Գելենջիկի «սաֆարի պարկում» մտերմացել են կապիկն ու այծը

Գելենջիկի «սաֆարի պարկում» մտերմացել են շիմպանզե Ջոնն ու Վարյա այծը՝ գալիք և անցնող տարիների խորհրդանիշները։

Ինչպես «ՏԱՍՍ»–ին հայտնել են գազանանոցից, Դեդ Մորոզի գլխարկներով կենդանիներին հատուկ են տեղավորել մեկ վանդակի մեջ։ Նրանք հրաշալի լեզու են գտնում իրար հետ, խաղում և երկար ժամանակ անցկացնում միասին։ Իր ցեղակիցներին կենդանիներից ոչ ոք չի կարոտում։

Նշվում է, որ Վարյայի մանկությունն անցել է լեոպարդների հետ նույն վանդակում, իսկ շիմպանզե Ջոնը կենդանաբանական այգի է բերվել մոսկովյան կազինոյից։ Այնտեղ նրան սովորեցրել էին ռուլետկա պտտել, հյուրասիրել ոգելից խմիչքներով ու ծխախոտով։ Կապիկը Գելենջիկ է հասցվել ալկոհոլային խիստ կախվածությամբ, շաքարային դիաբետով, ալերգիայով և նյարդային խանգարումներով։ Բուժումը մի քանի տարի է տևել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը