Գերմանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա–1»–ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը չի բարելավվում՝ չնայած այդ նպատակով իրականացված հսկայական ծախսերին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Le Parisien» պարբերականը։
Վերջինի տվյալներով՝ Շումախերի ընտանիքը բուժման պրոցեդուրաների վրա ամսական մոտ 500 հազ եվրո է ծախսում։
«Իր կարիերայի ընթացքում Շումախերը մոտ 715 մլն եվրո է կուտակել, և ներկայումս դա բավական է։ Սակայն արշավորդի ընտանիքը 11,2 մլն եվրոյով արդեն վաճառքի է հանել հատուկ նրա համար պատվիրված «Ferrari FXX Evoluzione»»,– հայտնում է թերթը։
Նշվում է, որ Շումախերի վիճակը ներկայումս գնահատվում է կայուն, սակայն նա դեռ չի կարողանում շփվել հարազատների հետ և քայլել։ Իսկ քաշը կազմում է 45 կգ, որը 25–ով քիչ է նրա նախկին քաշից։
«Բայց ամենավատն այն է, որ Շումախերը չի ընկալում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը»,–ասվում է «Le Parisien»–ում։
Ավտոարշավորդի մենեջերը միայն այս դեկտեմբերին է խոստովանել, որ Շումախերի վիճակի բարելավման մասին իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ Միխայել Շումախերը լուրջ վնասվածք ստացավ 2013–ի դեկտեմբերի վերջին՝ֆրանսիական Մերիբելեում լեռնադահուկներով սահելու ժամանակ։ Ավտոարշավորդը գանգուղեղային տրավմա ստացավ՝ ուղեղի 2 կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով ու արյունազեղմամբ։
2014–ի սեպտեմբերից նա բուժում է ստանում շվեյցարական իր ամառանոցում՝ Ժնևի լճի ափին։
Շումախերի բուժումն ամսական 500 հազ եվրո արժե
Գերմանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա–1»–ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը չի բարելավվում՝ չնայած այդ նպատակով իրականացված հսկայական ծախսերին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Le Parisien» պարբերականը։
Վերջինի տվյալներով՝ Շումախերի ընտանիքը բուժման պրոցեդուրաների վրա ամսական մոտ 500 հազ եվրո է ծախսում։
«Իր կարիերայի ընթացքում Շումախերը մոտ 715 մլն եվրո է կուտակել, և ներկայումս դա բավական է։ Սակայն արշավորդի ընտանիքը 11,2 մլն եվրոյով արդեն վաճառքի է հանել հատուկ նրա համար պատվիրված «Ferrari FXX Evoluzione»»,– հայտնում է թերթը։
Նշվում է, որ Շումախերի վիճակը ներկայումս գնահատվում է կայուն, սակայն նա դեռ չի կարողանում շփվել հարազատների հետ և քայլել։ Իսկ քաշը կազմում է 45 կգ, որը 25–ով քիչ է նրա նախկին քաշից։
«Բայց ամենավատն այն է, որ Շումախերը չի ընկալում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը»,–ասվում է «Le Parisien»–ում։
Ավտոարշավորդի մենեջերը միայն այս դեկտեմբերին է խոստովանել, որ Շումախերի վիճակի բարելավման մասին իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ Միխայել Շումախերը լուրջ վնասվածք ստացավ 2013–ի դեկտեմբերի վերջին՝ ֆրանսիական Մերիբելեում լեռնադահուկներով սահելու ժամանակ։ Ավտոարշավորդը գանգուղեղային տրավմա ստացավ՝ ուղեղի 2 կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով ու արյունազեղմամբ։

7or.am